Լավագույն Գործընկեր` Կայարանի Շուկա

May 7, 2016

Այժմ մեր լավագույն գործընկեր` Կայարանի շուկան-ն, Ձեզ է ներկայացնում նաև իր կայքը`www.kayaranishuka.am:

Այս կայքում դուք կծանոթանաք` շուկայի պատմությանը, ամեն օր թարմացվող գնացուցակին, նրանց գործընկերներին, առաջարկվող ակցիաներին և այլ բազում հետաքրքիր նորություններին:

Կայարանի շուկան նաև աշխատում է քաղաքի լավագույն ռեստորանների և հյուրանոցների հետ, որպես ամենաէժան, թարմ և որակյալ գյուղմթերքի մատակարար:Անհրաժեշտ է միայն այցելել`www.kayaranishuka.am կամ պարզապես զանգահարել`+37410 57 25 00, +37499 57 25 00 հեռախոսահամարներով, և Ձեր ռեստորան կառաքվի քաղաքի ամենաէժան գյուղմթերքը, անմիջապես գյուղացուց:

 

______________________________________________________________________________________________

 

 

«Կայարանի շուկան» կառուցվել է «Սասունցի Դավիթ» կայարանի հարևանությամբ նախկինում գործող շուկայի տեղում, որը շուրջ 20 տարի համարվել է Երևանի ամենաէժան գյուղմթերքի շուկան: Երկաթգծի առկայությունը անմիջական և ամենօրյա կապ է ապահովում երևանամերձ մարզերի գյուղացիների համար, ովքեր իրենց բերքը առավելագույն թարմությամբ հասցնում են անմիջապես շուկա: Այս հանգամանքը ապահովում է«Կայարանի շուկայում» բերքի աննախադեպ ցածր գինն ու թարմությունը, ինչը հանդիսանում է այս շուկայի կարգախոսը՝ ամենաէժան գյուղմթերքը Երևանում: Շուկան հիմնովին կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխան, ինչը ոչ մի դեպքում չի նշանակում գների թանկացում: Կատարվել են մեծածավալ ներդրումներ, ապահովվել է 250 հիմնական աշխատատեղ և դրանց քանակը կավելացվի շուկայի ընդլայման հետ մեկտեղ: Բացի այդ, գյուղացիների համար ստեղծված է առևտրային հարթակ, իրենց բերքի ամենօրյա իրացման համար:

Շինարարական աշխատանքները տևել են 11 ամիս: Շուկան ունի մի շարք շինարարական և այլ նորամուծություններ. այն Երևանի միակ շուկան է, որը ձմռանը ջեռուցվում է, ունի ջեռուցվող հատակ, իսկ ամռան ամիսներին շուկան հովացվում է: Շուկայի պատերը կառուցված են ժամանակակից նյութից, որը -40-ից +40-ն ցելսիուս ջերմատիճնում ապահովում է աշխատանքային պայմաններ: Շուկան իր ենթակառուցվածքներով զբաղեցնում է շուրջ 6500 քմ մակերեսով տարածք, որը ամբողջությամբ վերահսկվում է տեսահսկման համակարգով: Այն բաղկացած է երկու հիմնական հատվածից՝ մեծածախ և մանրածախ առևտրի համար նախատեսված սրահներից: Մեծածախ առևտուրը իրականացվում է գիշերային ժամերին, որտեղից կարող են գնումներ կատարել բոլոր ցանկացող քաղաքացիները: Իսկ առավոտյան ժամերից սկսած մինչև երեկոյան ժամը 8-ը գործում է մանրածախ հիմնական շուկան, որտեղ վաճառք են իրականացնում ինչպես վերավաճառողները, այնպես էլ գյուղացիները: Շուկայի ներսում գործում են նաև տարբեր տեսակի առևտրային տաղավարներ: Շուկայի և նրա հարակից տարածքը ամբողջությամբ բարեկարգված է և այդ աշխատանքները կրելու են մշտական բնույթ, դրանք համապատասխանեցվելու են վաճառողների և գնորդների պահանջներին: Շուկայի ղեկավարությունը մշտապես հետևում է ոլորտի նորամուծություններին, ուսումնասիրում է գնորդների և վաճառողների փոփոխվող պահանջները, կատարելագործում է առողջ, որակյալ և էժան սննդի մատակարարումը, արդյունքում «Կայարանի Շուկան» միշտ ժամանակակից է և միարժամանակ ավանդական:

 

Please reload

9 LEO

YEREVAN, ARMENIA

(+374)77542008

(+374)12542008

INFO@PERSONALCHEF.AM

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • White LinkedIn Icon
  • White TripAdvisor Icon

2015 - 2018 PERSONAL CHEF   I   ALL RIGHTS RESERVED