Գաղտնիության, Անձնական տվյալների մշակման վերաբերյալ ներկա քաղաքականությունը (այսուհետ՝ Քաղաքականություն) մշակվել, թարմացվել և վերջին թարմացմամբ կայքում է տեղադրվել 09.01.2022-ին։ Սույն քաղաքականությունը տալիս է մեր կողմից Ձեր անձնական տեղեկությունների/տվյալների օգտագործման նկարագրությունը։
Օգտատերերի անձնական տվյալները
Օգտատերը կայքի սեփականատիրոջը և կայքի ադմինիստրացիային տալիս է իր համաձայնությունը հետևյալ անձնական տվյալների մշակման համար․
Ազգանուն, անուն, հայրանուն
Կոնտակտային հեռախոսահամարներ
Էլ․ փոստի հասցեներ
Ծննդյան ամսաթիվ
Ներկա բնակության քաղաք
Բնակության հասցե
Աշխատանքի վայր
Պաշտոն
Աշխատանքային փորձ
Ինքնակենսագրական
Կոնտակտային տվյալները բոլոր այն սոց․ ցանցերում, որը տրամադրում է անհատը/ընկերությունը,
Բանկային ռեկվիզիտները (եթե պատվերի համար վճարումը կատարել եք բանկային փոխանցման միջոցով)։
Կայքում կատարած գնումների պատմությունը
Մեզ հետ կատարած նամակագրությունը
Օգտատերերի անձնական տվյալների հետ աշխատելու նպատակները
Երբ դուք այցելում եք կայք, լրացնում եք կոնտակտային ֆորմաներից որևէ մեկը, կամ պարզապես մեզ էլեկտրոնային նամակ եք գրում ՝ դուք հաղորդակցվում եք մեզ հետ։ Մենք ձեզ հետ հաղորդակցվում ենք էլեկտրոնային նամակներ ուղարկելով, խիստ անհրաժեշտության դեպքում՝ հեռախոսային կամ տեսազանգի միջոցով։ Փոխադարձ գործարքները, աշխատանքի առաջարկը, պատվիրելը կամ գովազդ տեղադրելը պատշաճ կերպով կազմակերպելու համար դուք տալիս եք Ձեր համաձայնությունը մեզ՝ ստանալու մեր էլեկտրոնային հաղորդակցությունը։
Օգտատիրոջ անձնական տվյալների մշակման պայմաններն ու դրանց փոխանցումը երրորդ անձանց
Անձնական տվյալների մշակման ժամանակ կատարվում են հետևյալ գործողությունները․ հավաքում, գրանցում, համակարգում, կուտակում, պահպանում, պարզաբանում, (թարմացում, փոփոխություն), հանում, օգտագործում, փոխանցում (բաշխում, տրամադրում, մուտք), ապաանձնավորում, արգելափակում, ջնջում, ոչնչացում։Անձնական տվյալները չեն փոխանցվում երրորդ անձանց և պահպանվում են բացառապես մեր սերվերներում։Անձնական տվյալները հնարավոր է փոխանցել երրորդ անձանց միայն գրավոր պահանջի դեպքում և միմիայն պետական իրավական մարմինների կողմից։ Նման դեպքեր տեղի ունենալու դեպքում դուք տեղեկացվում եք դրա մասին մեր կողմից էլեկտրոնային փոստի միջոցով՝ եթե իրավական մարմինը այլ պահանջ չի ներկայացրել։Անձնական տվյալները մշակվում են այնքան ժամանակ, մինչև հաշիվը ջնջվի, կամ մինչև կայքի լուծարումը։ Անձնական տվյալները մշակվում են կայքի սեփականատիրոջ կողմից սահմանված կարգով։Օգտագործողի կողմից անձնական տվյալների մշակման համաձայնությունը կարող է հետ կանչվել՝ կայքի սեփականատիրոջ էլեկտրոնային փոստին գրավոր դիմում ուղարկելով։ Եթե օգտատերը չեղյալ է հայտարարում անձնական տվյալների մշակման համաձայնությունը, կայքի սեփականատերը հեռացնում է ողջ անձնական տվյալները սերվերներից։
Անձնական տվյալների պաշտպանության համար կիրառվող միջոցները
Կայքի սեփականատերը և կայքի ադմինիստրացիան օգտագործում են բոլոր անհրաժեշտ կազմակերպչական և և տեխնիկական միջոցները կայքի օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության համար՝ չարտոնված (անօրինական) կամ պատահական մուտքից, ոչնչացումից, փոփոխումից, արգելափակումից, պատճենումից, տարածումից, ինչպես նաև երրորդ անձանց անօրինական գործողություններից։
Գաղտնիության քաղաքականության փոփոխություն
Կայքի սեփականատերը և կայքի ադմինիստրացիան իրավունք ունեն ցանկացած պահի փոփոխություններ կատարել այս քաղաքականության մեջ։ Ընթացիկ տարբերակում փոփոխություններ կատարելիս նշվում է վերջին թարմացման ամսաթիվը։ Քաղաքականության նոր տարբերակն ուժի մեջ է մտնում կայքում տեղադրման պահից, եթե այլ բան նախատեսված չէ քաղաքականության նոր տարբերակով։ Փոփոխությունը գրավոր եղանակով չի ծանուցվում, այն պարզապես տեղադրվում է կայքում։