Կայքում բոլոր հոդվածները գրված են իմ բառերով։ Հնարավոր են սխալներ, տեղ-տեղ ռուսա-անգլերեն արտահայտություններ: Հայեցի և գեղեցիկ հայերենով հոդվածներ բլոգից չսպասել, էս էտ տեղը չի😊:
Այսօրվա մեր թեման կրկին գրքերն են, ու այս անգամ խոհարարական, որոնք նաև իդեալական են բոլոր նրանց համար, ովքեր ուղղակի կապ ունեն հանրային սննդի հետ: ԵՒ այսպես, գնացինq🤩:
Գիրքը հրատարակվել է 1999 թվականին Ամերիկայի լավագույն խոհարարներից մեկի՝ Թոմաս Քելլերի կողմից, որտեղ Քելլերը ներկայացրել է 150 բաղադրատոմս, որոնցից մի քանի տասնյակը տարբեր տարիների նրա Napa Valley ռեստորանի մենյուից են։ Գրքում կգտնես լոբստերի բաղադրատոմս գազարի ու ոլոռի մուսից մինչև շոկոլադե աղանդերի բաղադրատոմս՝ բազուկի սորբեյով։
Այս գրքի մասին խոսելը գրեթե ավելորդ է։ Այն համարվում է խոհարարական գրքերիկլասիկա, որն առաջին անգամ հրատարակվել է 1938 թվականին։ Այն այդ ժամանակնվիրված էր ֆրանսիական խոհարարությանը։ 2009 թվականի թարմացված տարբերակում դու կգտնես ավելի քան 3800 բաղադրատոմս աշխարհի տարբեր երկրների խոհանոցներից։
Գիրքը աշխարհահռչակ խոհարար Հեսթոն Բլումենտալի կողմից թողարկված գրքերից մեկն է, որը կարելի է ասել լավագույնն է իր բոլոր գրքերից։ Այն բաղկացած է ավելի քան 500 էջից, որն էլ բաժանված է երեք հիմնական բլոկի՝ « Պատմություն», « Բաղադրատոմսեր» և «Գիտություն»։ Ավելի քան 300 էջ բաղադրատոմսեր են։
Ոլորտում գրեթե բոլորը գիտեն կամ լսել են «Նոմա» ռեստորանի ու նրա Շեֆ խոհարար Ռենե Ռեջեպինի մասին։ 2010 թվականին համարյա բոլորը այս ռեստորանի ու հենց Ռենեյի մասին էին խոսում, երբ հեղինակավոր San Pellegrino World’s 50 Best Restaurant մրցանակաբաշխության ժամանակ այն ճանաչվեց լավագույնը աշխարհում։ Գրքում Ռենեյի ժամանակակից սկանդինավյան խոհանոցի բաղադրատոմսերն են:
Գիրքը թողարկվել է 2003 թվականին ամերիկյան հանրահայտ Շեֆ խոհարար ՓոլԲերտոլիի կողմից։ Գրքում Փոլը հավաքել է ավելի քան 130 բաղադրատոմս, որոնցից մի քանիսը Կալիֆորնիայի իր “ Oliveto” ռեստորանի մենյուից են։ Բաղադրատոմսերըբավականին հեշտ են, պարզ ու հասարակ։
Այս գիրքը խոհարարական արվեստի ու մթերքների գիտության մասին է։ Այն հրաշալի է հասկանալու համար մթերքների կառուցվածքը, օգտագործման տեխնոլոգիաները, արտադրանք թողարկելու պրոցեսները և շատ այլ հետաքրքիր ասպեկտներ։ Եթե դուք ցանկանում եք արտադրություն հիմնել, ստեղծել պրոդուկտ, ապա այս գիրքը պարզապես անհրաժեշտություն է Ձեզ համար։
Սա միայն առաջին մասն էր, մինչ դու կծանոթանաս այս գրքերին, մենք քեզ համար կպատրաստենք այս հոդվածի շարունակությունը🤩:
Չմոռանաս կիսվել մեզ հետ տպավորություններով, եթե կարդաս այս գրքերից գոնե մեկը 🙌:
Cover image by: Unsplash | Alex Lvrs