Blog
բաղադրատոմս

Որքա՞ն է մսամթերքի՝ սառնարանում պահելու օպտիմալ ժամանակահատվածը

Personal Chef Team
Author

Որքա՞ն ժամանակ է միսը պահվում սառնարանում։

Կայքում բոլոր հոդվածները գրված են մեր բառերով։ Հնարավոր են սխալներ, տեղ-տեղ ռուսա-անգլերեն արտահայտություններ: Հայեցի և գեղեցիկ հայերենով հոդվածներ բլոգից չսպասել, էս էտ տեղը չի😊:

Միսը արժեքավոր սննդամթերք է՝ B վիտամինների, երկաթի,կալիումի, ֆոսֆորի, մագնեզիումի և մի շարք այլ օգտակար միկրո և մակրո տարրերի աղբյուր։ Այն նաև պարունակում է մեծ քանակությամբ կենդանական սպիտակուց, որն անհրաժեշտ է մեծահասակների և երեխաների մկանային հյուսվածքի ձևավորման համար։

ԵՒվ այսպես, որքա՞ն պահել սառնարանում պաղեցրած, տապակած, շոգեխաշած ,եփած միսը։ Հոդվածում մենք մանրամասնորեն կպատասխանենք այս հարցերին, գնացինք:

Ինչպե՞ս պատրաստել միսը պահեստավորման համար

Խանութում գնված մսի կտորը ( եթե մեծ է ) ավելի լավ է կտրատել, բաժանել մի քանի կտորների և հավասար չափաբաժիններով դասավորել պլաստմասե տարաների մեջ, կամ օգտագործել սննդային թաղանթ ու հերմետիկ փակել այն: Սա թույլ կտա ռացիոնալ օգտագործել սառնարանի տարածքը ու միշտ վերցնել ճիշտ այնքան միս, որքան անհրաժեշտ է: Խորհուրդ չենք տալիս լվանալ միսը սառնարան դնելուց առաջ, այլ լվանալ միայն օգտագործելուց առաջ ( ամեն միս չէ որ պետք է լվանալ, օրինակ երբ գնում եք տենդերլոին՝ մեր հայավարի ասած "Սուկի"-ն, պետք չե լվանալ այն, այլ միայն լավ սրբել խոնավ խոհարարական անձեռոցիկով ):

Որքա՞ն ժամանակ է տավարի միսը պահվում սառնարանում

Նկատի ունեցեք, որ մարինացված մսի պահպանման ժամկետները շատ ինդիվիդուալ են, նայած թե ինչպես էք մարինացնում, օրինակ՝ մայոնեզով մարինացված միսը պետք է սառնարանում պահել ստանդարտ ջերմաստիճանում 3 օրից ոչ ավել։ Սոխով, քացախով, սխտորով, կարմիր և սև կծու պղպեղներով մարինացված տավարի միսը կարելի է 4 օր թողնել սառնարանում։

Պաղեցված - 5 օր

Խաշած ( արգանակի մեջ ) - 2 օր

Տապակած - 3 օր

Եփած ջեռոցում - մինչև 2 օր

Շոգեխաշած - մինչև 3 օր

Սառնարանում խոզի մսի պահպանման առանձնահատկությունները

Թարմ խոզի միսը սառնարանում երկար ժամանակ պահել չի լինի։ Առավելագույն ժամկետը 2 օր։ Միսը պետք է դնել ամենավերևի դարակում ( եթե ուրիշ միս չկա սառնարանում, եթե կա ապպա ամենաներքևում, իսկ եթե կա թրջնամիս, ապպա թրջնամիսը ամենաներքևում ) և փաթաթել թղթով, այնուհետև նոր սննդային թաղանթով: Խանութից գնված խոզի միսը պետք է լինի բաց վարդագույն՝ սպիտակ ճարպային շերտերով: Եթե շերտերն ունեն դեղնավուն երանգ, ապա միսը հնացած է։ Քքանի օր կարելի է պահել խոզի միսը սառնարանում՝

Պաղեցված - առավելագույնը 4 օր

Խաշած ( արգանակի մեջ ) - առավելագույնը 2 օր

Տապակած - առավելագույնը 3 օր

Եփած ջեռոցում - մինչև 2 օր

Շոգեխաշած - առավելագույնը 4 օր

Սառնարանում գառան մսի պահպանման առանձնահատկությունները

Գառան մսի սիրահարները գիտեն, որ ոչխարի (գառան)  միսը կարող է չափազանց տհաճ հոտ ունենալ։ Ուժեզ հոտի առկայությունը նշանակում է, որ կենդանին երիտասարդ չի եղել, չնայած այն նաև կախված է կերակուրից/արոտից։ Սովորաբար մեկ տարեկան գառան միսն ունի նուրբ, մեղմ համ ՝ առանց վանող բույրի։ Գառան միսը հարմար է խորոված, փլավ և շատ այլ արևելյան ու եվրոպական ուտեստներ պատրաստելու համար։ Եթե կտորները փոքր են, ապա միսը կարելի է պահել 2 օր։ Ավելի մեծ կտորները կարելի է պահել մինչև 3 օր։ Բանջարեղենի և խոտաբույսերի մեջ մարինացված ոչխարի ( գառան ) միսը կարելի է պահել 48 ժամ, գինու և քացախի մարինադում ` մինչև 5 օր: Եվ այս ամենը +5°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում։

Պաղեցված - առավելագույնը 3 օր

Խաշած ( արգանակի մեջ ) - առավելագույնը 24 ժամ

Տապակած - առավելագույնը 2 օր

Եփած ջեռոցում - մինչև 2 օր

Շոգեխաշած - առավելագույնը 24 ժամ

Սառնարանում թրջնամսչ պահպանման առանձնահատկությունները

Թրչնամիսը թերևս ամենատարածված և շատ օգտագործվող մսամթերքն է: Չնայած որ այն ամենասիրելիներից է և հաճախ օգտագործվողը, այն նաև ամենա վտանգավորներից է: Եթե սառնարանում կամ սառցարանում թրչնամիսը պահում եք այլ մսամթերքների կողքին ապա խորհուրդ ենք տալիս այն փակել վակումային եղանակով կամ սննդային թաղանթով բայց շատ հերմետիկ, այնուհետև այն տեղադրել մեկ այլ տոպրակի մեջ նոր միայն դնել սառնարան կամ սառցարան: Սովորաբար պաղեցված թրչնամիսը պետք է պահել սառնարանում առավելագույնը 2 օր, իսկ ամենաօպտիմալ ջերմաստիճանը թրչնամիսը պահելու համար՝ 0-ից +5°C:

Պաղեցված - առավելագույնը 2 օր

Խաշած ( արգանակի մեջ ) - առավելագույնը 3 օր

Տապակած - առավելագույնը 2-3 օր

Եփած ջեռոցում - մինչև 2-3 օր

Շոգեխաշած - առավելագույնը 2 օր

Ինչպե՞ս պահել նապաստակի միսը սառնարանում

Նապաստակի մսով կերակրատեսակ պատրաստելը ձեր ամենօրյա ճաշացանկում բազմազանություն ավելացնելու հիանալի միջոց է։ Չնայած նրան, որ այս միսը ընդգծված համ չունի՝ այն ունի բազմաթիվ երկրպագուներ։ Առաջին հերթին, նապաստակի միսը պատրաստակամորեն  ուտում են նրանք, ովքեր հետևում են առողջ սնվելուն։ Այն համարվում է նաև երեխաների համար լավագույն դիետիկ միսը։ Այս ամենը՝  շնորհիվ ճարպերի ցածր պարունակության և սպիտակուցների, վիտամինների, օգտակար տարրերի բարձր կոնցենտրացիայի:

Պաղեցված - առավելագույնը 4 օր

Խաշած ( արգանակի մեջ ) - առավելագույնը 3 օր

Տապակած - առավելագույնը 3 օր

Եփած ջեռոցում - մինչև 2-3 օր

Շոգեխաշած - առավելագույնը 4 օր

Մի քանի կարևոր կետեր Ձեր խոհանոցում միս/մսամթերք օգտագործելուց առաջ՝

-Գրեթե ցանկացած մսամթերք օգտագործելուց առաջ լվացեք այն ( բացի տավարի մարմարե մսից, միանգամից սթեյքի համար մասնատված կտորներից և գառան կառե-ի հատվածներից ) կամ նուրբ ու յուղալի կտորները կարող եք լավ սրբել խոնավ խոհարարական լաթով կամ անձեռովիկով:

-Մսամթերքը լվանալուց առաջ իջեցրեք ջրի ծորակը մինիմալի, բացառելու համար ջրի ցատկումը: Թրչնամսի ու խոզի մսի դեպքում եթե ջրի հոսքը ուժեղ լինի դուք կարող եք տարածել առկա մանրեները Ձեր խոհանոցում:

-Թրչնամիսը և խոզի միսը սառնարան կամ սառցարան տեղադրելուց առաջ առավել ուշադիր եղեք հերմետիկ փաթեթավորմանը, հիշեք որ նրանք "ամենակեղտոտներից" են:

-Աշխատեք պատրաստել այնքան ինչքան անհրաժեշտ է մեկ ընթրիքի կամ ճաշի համար:

Շարունակելի...

Post images by: Pexels | Alleksana | Edited

Նմանատիպ հոդվածներ

Կայքում բոլոր հոդվածները գրված են մեր բառերով։ Հնարավոր են սխալներ, տեղ-տեղ ռուսա-անգլերեն
արտահայտություններ։

Հայեցի և գեղեցիկ հայերենով հոդվածներ բլոգից չսպասել, էս էտ տեղը չի։
@personalchefarmenia

Կայքը գտնվում է բետտա տարբերակում, եթե հանկարծ դուք էլ սխալներ նկատեք ու չալարեք կիսվել՝ շատ
շնորհակալ կլինենք։

Personal Chef Armenia
@personalchefarmenia