Blog
բաղադրատոմս

Սոյա. պրոդուկտ, որ ամենուրեք է

Elen Asatryan
Author

Վերջին ժամանակներում սոյայի պրոդուկտները շատ տարածված և "մոդայիկ" են` ֆունչոզա, տոֆու, սոյայի ծիլեր, սոուսներ...

Իսկ գիտե՞ք, որ այս շարքում սխալմունք կա:

Մեզ այդքան հայտնի սոյայի ծիլերով աղցանը սոյայի ծիլերից չէ, իսկ ֆունչոզան էլ սոյայի լապշան չէ։ Իսկ այդ դեպքում ի՞նչ է Այս 2 պրոդուկտները իրականում պատրաստված են լոբուց, որի անգլերեն անունը mung է, իսկ ռուսերենը` маш: Լսե՞լ էիք

Իսկ ի՞նչ պրոդուկտներ կան սոյայից

▪︎ էդամամ

▪︎ միսո պաստա

▪︎ սոյայի սոուս

▪︎ սոյայի լոբի, ալյուր, կաթ

▪︎ սոյայի ձեթ

▪︎ սոյայի ծիլ

▪︎ տոֆու

▪︎ yuba

Թվարկեմ նրանցից ամենաքիչ ճանաչելիները`

Էդամամը սոյայի թարմ կանաչ լոբին է, նրա հատիկները օգտագործում են աղցանների,  բոուլների մեջ։ Իսկ ամբողջական խաշած և համեմած էդամամը Ճապոնիայում շատ տարածված "չրթելիք" է։

Միսո պաստան պատրաստվում է սոյայի լոբու խմորման արդյունքում։ Նրա պատրաստումը կարող է շաբաթներից մինչև տարիներ տևել և կախված խմորման տևողությունից միսոն փոխուն է գույնը և ավելի ինտենսիվ համ ստանում։ Միսո պաստան օգտագործում են ապուրների, արգանակների, սոուսների մեջ։

Տոֆուն սոյայի կաթից պատրաստված կաթնաշոռն է։ Այն  ունի նեյտրալ համ, որը հնարավորություն է տալիս այն հարստացնել այլ համերով։

Yuba-ն սոյայի չորացրած կաթի սերն է, այն այլ կերպ անվանում են տոֆույի կաշի։

Սոյայի սոուսը լայն տարածում ստացած համեմունքներից է, բայց քչերը գիտեն, որ սոյայի տարբեր տեսակներ գոյություն ունեն, որոնք տարբեր կիրառում ունեն։ Ասիական շատ երկրներ` Չինաստան, Ճապոնիա, Կորեա, ունեն սոյայի սոուսի իրենց տարբերակը։ Բացի այդ կա սոյայի մուգ, թեթև, քաղցր, այլ համերով հարստացված տեսակներ։

Սոյայից սոուսից բացի շատ ասիական բաղադրատոմսերում կարող եք նաև  հանդիպել Tamari սոուսը։ Tamariն սոյայի սոուսի առանց գլյուտեն (gluten-free) տարբերակն է։

Post images by: Pexels | Polina Tankilevitch | Cover image by: Pexels | Polina Tankilevitch

Նմանատիպ հոդվածներ

Կայքում բոլոր հոդվածները գրված են մեր բառերով։ Հնարավոր են սխալներ, տեղ-տեղ ռուսա-անգլերեն
արտահայտություններ։

Հայեցի և գեղեցիկ հայերենով հոդվածներ բլոգից չսպասել, էս էտ տեղը չի։
@personalchefarmenia

Կայքը գտնվում է բետտա տարբերակում, եթե հանկարծ դուք էլ սխալներ նկատեք ու չալարեք կիսվել՝ շատ
շնորհակալ կլինենք։

Personal Chef Armenia
@personalchefarmenia