Blog
բիզնես

Թոփ 5 գրքեր ռեստորանային բիզնեսի վերաբերյալ, որոնցից գոնե երեքը դու պարտավոր ես կարդալ

Hamlet Margaryan
Author

Այսօրվա հրապարակումը բոլոր գրքասերների համար է 🤍

Կայքում բոլոր հոդվածները գրված են իմ բառերով։ Հնարավոր են սխալներ, տեղ-տեղ ռուսա-անգլերեն արտահայտություններ: Հայեցի և գեղեցիկ հայերենով հոդվածներ բլոգից չսպասել, էս էտ տեղը չի😊:

Իմ թոփ 5 սիրելի գրքերը ռեստորանային բիզնեսի վերաբերյալ, որոնք կարդացել եմ այս վերջին մեկ ու կես տարվա ընթացքում ու սիրով խորհուրդ եմ տալիս Ձեզ նույն պես 🙌 Վուալյա գնացինք 🤩

1-Unreasonable Hospitality-Will Guidara

Գիրքը Նյու-Յորքյան լեգենդար, 3 Միշլենյան աստղ ունեցող՝ Madison Park ռեստորանի մասին է։ Հեղինակը ռեստորանի համասեփականատեր Ուիլ Գադարեն է։ Նա ընդամենը 26 տարեկան էր, երբ սկսեց ղեկավարել այդ ռեստորանը։ Այն իհարկե ունեցել է բազում կոչումներ ու հաղթանակներ, բայց երբեք չի եղել հյուրերով լի և գրեթե չի եղել գերծանրաբեռնված։ 11 տարի հետո լավագույն սերվիսի շնորհիվ Ուիլը կարողացավ այն դարձնել աշխարհի լավագույն ռեստորանը։
Հիմա գրեթե անհնար է այստեղ մի քանի օր, կամ մեկ շաբաթ շուտ ամրագրում կատարել։ Բոլոր տեղերը առաջիկա երկու-երեք ամիսների համար ամրագրված են ինչպես ալլակարտ պատվերների, այնպես էլ բանկետային միջոցառումների համար։

Հ․Գ․ Ես մի կերպ ամրագրել եմ դեկտեմբեր ամսին փետրվար ամսվա համար 🤪 🤍, տեսնենք վերջը ինչ կստացվի ու ինչ կկիսվեմ տպավորություններով😌։

2-Eat a Peach-David Chang

Նյու Յորք Թայմսի կողմից այս գիրքը ճանաչվել է բեսթելլեր, ինչպես նաև մի շարք հեղինակավոր մեդիաների կողմից ճանաչվել տարվա լավագույն գրքերից մեկը։ Այս գիրքը Ամերիկյան լավագույն ռեստորատորներից մեկի՝ Դավիդ Չանգի անցած խոհարարական և ռեստորանային բիզնեսի ճանապարհի մասին է, որտեղ նա մանրամասն պատմում է իր անհաջողությունների մասին։
Գրքի պատմությունը սկսվում է 2004 թվականից, երբ Դավիդը սկսում է աշխատել Նյու Յորքյան փոքրիկ ու նոր բացված Մամոֆոկու Նուդլ Բարում ( համասեպականատեր ) որպես խոհարար։ Ամբիցիոզ ու խելառ պատմություն է այստեղ, վստահ եմ այն մոտիվացնելու է Ձեզ այնպես ինչպես ինձ 😎:

3-Bill Marriott-Success Is Never Final

Ուիլլարդ Մարրիոթթ-ի ու առհասարակ Մարրիոթթ բրենդի պատմությանը ծանոթ եմ եղել դեռ 2009 թվականից, երբ իմ առաջին խոհարարական քայլերը սկսեցի Երևանի Մարիոթ հյուրանոցից 👨🍳:

Երբ թրեյնինգներից մեկի ժամանակ մեզ կարճ ներկայացրեցին Ուիլարդ Մարրիոթթ-ի անցած ճանապարհը և Մարրիոթթ բրենդի ստեղծման պատմությունը, ես ուղղակի սիրահարվեցի այդ բրենդին 🤍։

Գիրքը Մարրիոթթ բրենդի ստեղծման մասին է, թե ինչպես գարեջրատան բիզնեսը դարձավ համաշխարհային հյուրանոցային լավագույն ընկերություններից մեկը ( ինձ համար լավագույնը 🤟), որը ներկայումս ներառում է 6500+հյուրանոցներ աշխարհի տարբեր երկրներում։ Բիլլ Մարրիոթթը ( Ուիլլարդ Մարրիոթթի որդին ) պատմում է իր մանկության, տեսած ու անցած ճանապարհի, խիստ հայրիկի ու նրանց միջև ծագած կոնֆլիկտների մասին։

4-Black, White and The Grey

Չեմ կարող ասել, որ այս գիրքը մասնագիտական առումով մեծ տպավորություն է թողել ինձ վրա։ Ոչ, դա այդպես չէ։ Կարծում եմ Դուք նույնպես շատ չեք տպավորվի այդ գրքից, կամ դժվար թե մասնագիտական առումով ինչ որ բան ավել սովորեք 😏։
Սակայն այս գրքում երկու հիմնադիրների պատմությունն է՝ սևամորթ Շեֆ-խոհարարի և մեդիա ոլորտում կայացած գործարարի, որոնք կարողացել են բիզնես հարաբերություններից զատ դառնալ լավագույն ընկերներ։ Գրքում նրանք պատմում են բիզնեսի հիմնադրման դժվարությունների, միմյանց նետած մարտահրավերների ու նրանց արդեն իսկ կայացած ամուր ընկերության մասին, որը կարծում եմ հաստատ արժե կարդալ մեր Շեֆերին ու ռեստորատորներին:

5-The Restaurants Manager’s Handbook

Դժվար է չնշել այս գիրքը ու չխոսել նրա մասին։ Այն համարվում է ամենավաճառված գիրքը ռեստորանային բիզնեսի վերաբերյալ ( Միացյալ նահանգներում, Կանադայում ) և արժանացել է բազում հաղթանակների։ Գրքի հինգերորդ հրատարակումը համարվում է ամենանորը, որտեղ հաշվի են առնված ռեստորանային բիզնեսի վերջին տենդենցները։ Իմ կարծիքով այս գրքում առկա գործիքների կեսը հայաստանյան շուկային ինտեգրել անիմաստ կլինի, բայց ասել, թե հնարավոր է դրանք առհասարակ չաշխատեն՝ դա էլ ճիշտ չէ, այնտեղ պարզապես մեծ մաս կետերը հենց Ամերիկյան շուկայի նրբությունների հիման վրա են գրված, որը բնականաբար տարբերվում է Հայաստանյանից:
Գրքում անդրադարձ է կատարվում ռեստորանային բիզնեսի գրեթե բոլոր ասպեկտներին՝ ծախսեր, համազգեստ, բար, գինիներ, մենյուի պլանավորում, հարկեր ( դե իհարկե ամերիկյան ), սննդի անվտանգություն ու շատ այլ ասպեկտներ։

Հուսով եմ քեզ դուր կգան այս գրքերը նույն պես, հենց կարդաս գոնե մեկը կիսվի՛ր տպավորություններով ❤️ ✨:

Cover image by: Unsplash | Hello Revival

Նմանատիպ հոդվածներ

Կայքում բոլոր հոդվածները գրված են մեր բառերով։ Հնարավոր են սխալներ, տեղ-տեղ ռուսա-անգլերեն
արտահայտություններ։

Հայեցի և գեղեցիկ հայերենով հոդվածներ բլոգից չսպասել, էս էտ տեղը չի։
@personalchefarmenia

Կայքը գտնվում է բետտա տարբերակում, եթե հանկարծ դուք էլ սխալներ նկատեք ու չալարեք կիսվել՝ շատ
շնորհակալ կլինենք։

Personal Chef Armenia
@personalchefarmenia