Բաղադրիչներ՝
1. Չոր ակտիվ խմորիչ - 5 գր ( թուրմը 15 գր․ )
2. Ալյուր - 420 գր․
3. Ջուր - 210 մլ․
4. Շաքարավազ - 100 գր․
5. Մեղր - 10 գր․
6. Աղ - 3 գր․
7. Դեղնուց - 80 գր․
8. Կարագ - 90 գր․
9. Չիր և չամիչ - 300 գր․
10. Ռոմ - 200 մլ․
11. Շաքարի փոշի - 20 գր․
Չրերի և չամիչի վրա լցնել 200 մլ․ ռոմ և թողնել 2 – 3 ժամ, հետո լցնել քամիչի մեջ, որպեսզի միայն չոր մասսան խառնենք խմորին։
Պատրաստման եղանակը
1. -ին խմոր
5 գր․ խմորիչին ավելացնել 40 մլ․ գոլ ջուր ( 37- 45 C ), խառնել և վրան լցնել 80 գր․ ալյուր։ Վերցնել ( օգտագործել ) սպիտակուցով հագեցած ալյուր։ Ծածկել սննդային թաղանթով և թողնել տաք տեղում 1 ժամ։ Խմորը պետք է բարձրանա 2 անգամ։
2. -րդ խմոր
Մնացած ալյուրը մաղել, վրան լցնել շաքարավազի հետ հարած ձվերը, աղը և խառնել։Հետո ավելացնել 1- ին խմորը, որն արդեն հասունացել է։ Նորից խառնել և հերթականությամբ լցնել մեղրը, փափկած կարագը և ընդեղենը ու խառնել այնպես, որ չամիչները խմորի մեջ հավասարաչափ տարածվեն։
Ձեռքերը բուսայուղի մեջ թաթախել, խմորը 2 մասի բաժանել և լցնել կուլիչի համար նախատեսված ձևամանների մեջ։ Թողնել 1-2 ժամ, որպեսզի խմորը նորից հասունանա, ապա տեղափոխել 180 C տաքացրած ջեռոցի մեջ և թխել 40 րոպե։ Սառելուց հետո կարող եք շաքարի փոշի կամ ջնարակ լցնել (ըստ ցանկության)։
Ջնարակ
1. Ձվի սպիտակուց - 1 հատ
2. Կիտրոնի հյութ - 1 ճ․գդ․
3. Շաքարի փոշի - 200 գր․
Երեք բաղադրիչները հարել մինչև համասեռ զանգված ստանալը։ Այնուհետև ջնարակը լցնել պատրաստի կուլիճների վրա։
Image by: Unsplash | Blackieshoot | Edited