Կայքում բոլոր հոդվածները գրված են իմ բառերով։ Հնարավոր են սխալներ, տեղ-տեղ ռուսա-անգլերեն
արտահայտություններ: Հայեցի և գեղեցիկ հայերենով հոդվածներ բլոգից չսպասել, էս էտ տեղը չի😊:
Սկսենք ամենասկզբից
Ես միշտ սկսնակ ռեստորատորներին բաժանում եմ երկու հիմնական խմբի ( նրանց էլ իրենց հերթին 4 խմբի, բայց սրա մասին հաջորդ փոսթերում )՝ 1-Ռեստորատորներ որոնք թողնում են ամեն ինչը և նվիրումով բացում են իրենց հանրային սսնդի կետը ( նու էստեղ կարելիա ասել, նրանք ովքեր դա դիտարկում են որպես հիմնական բիզնես/եկամտի միջոց ) և 2-Ռեստորատորներ ովքեր բացում են հանրային սննդի կետ առաջնայինը՝ հաճույքի համար ( դրանք հիմնականում այն մարդիկ են, որոնք ունեն հաջողակ բիզնես, կամ լավ աշխատանք լավ ընկերությունում, որը նրանց ստաբիլ եկամուտ է բերում, իսկ ռեստորանային բիզնեսը նրանց համար առաջնայինը հաճույքի միջոց է, հետո նոր միայն եկամտի աղբյուր ):
Այսօրվա փոսթի մինի խորհուրդները առաջին խմբի համար է, երկրորդ խմբին առաջիկայում նույն պես կանրադառնամ:
Գնացինք
Եթե ունես ներդրող միշտ հիշիր՝ հիմնական մասնաբաժինը քոնն է հետո նոր ներդրողինը ( եթե իհարկե նա կապ չունի օպերացիոն որևէ հարցի հետ ), անգամ եթե ծախսերի ամբողջ մասը կատարվում է ներդրողի գումարով: ( Իհարկե դժվար այնպիսի ներդրող գտնես, որը քեզ քո տոտալ զրո փորձով պատրաստ կլինի գումար տալ ինչքան էլ որ լավ բիզնես և ֆինանսական մոդել ունենաս պատրաստած ):
Սովորաբար ռեստորանային բիզնեսում գործընկերության գաղափարը ( ներդրող, որը նաև օպերացիոն ինչ որ օղակ է կազմակերպում/ղեկավարում ) վիճելի հարց է:
Ցավոք այն միշտ չէ, որ շարունակական է լինում։ Մմմմ, տենց գձե տո կեսից մինչև 1 տարի և ճանապարհները բաժանվում են ( Եթե մեկ տարուց ավել դիմացել եք իրար ապպա շնորհավորում եմ, դուք ունեք բոլոր հնարավորությունները իրար հետ ավելի երկար ճանապարհ անցնելու )։
Եթե միակ հույսդ դու ես, քո հավաքած գումարները + բանկից վերցրված վարկի միտքդ, ապպա գնա այդ ճանապարհով միայն այն դեպքում եթե հստակ գիտակցում ես քո կոնցեպտը ու հավատում ես քո ուժերին։ Եթե կա 100% - անոց հավատ, դու գիշերը քնելուց չես համբերում թե երբ է լույսը բացվելու որ ևս մի բան անես գաղափարդ իրագործելու համար, եթե գիտակցում ես թե քո բիզնեսի քարտերը ինչ հերթականությամբ պետք է դասավորվեն, ուրեմն սենց ասեմ - հանգիստ մտի վարկի տակ ազ ջան 😁 ( եթե ինչ, ես 2015 թվականին 485,000 դրամով վերցրված վարկով բացել եմ քո սիրելի Personal Chef-ը ): Իսկ եթե հավատում ես քո ուժերին, բայց մի տեսակ չես եռում գաղափարիցդ ուրեմն սպասիր այնքան ժամանակ մինչև կսկսես եռալ, հավատա հարկադիրը անհամբեր քեզա սպասում👮:
Վստահ եմ, հազար օրինակ ու խորհուրդ լսած կլինես, անգամ գրքերում խորհուրդ են տալիս փնտրել տարածք մարդաշատ զոնայում, մեքենաների և մարդկային հոսքի կողքին։ Դա իրականում վատ չի, բայց եսպես ասեմ դա են վախտ էր հիմա դա լավ ռեստորանի կոնցեպտի համար ուղղակի անհեթեթություն է ( խոսքս ռեստորանի մասին է, ոչ թե արագ սննդի կետի ): Հաստատության համար հիմնարարը հիմա գաստրոնոմիական իմաստն է, հետո մուդը ու տրամադրությունը որը դու տալիս ես։ Քո ռեստորանը պետք է լինի այն վայրը, ուր մարդիկ կձգտեն գնալ նույնիսկ քաղաքի մյուս ծայրից: Ինտերիեր, սպասք, ճոխ գույք, փինթերեսթից թխած հավես մտքեր ու մուդ, դրանք բոլորը անցողիկ, թույլ ղեկավարվող գործոններ են: Չեմ ասում չեն գա, իհարկե կգան բայց ամենասկզբից, իրենց սպասված պուպսիկ սթորիները անելու, վերջապես չեկին լինելու և վերջ👠: Եթե ունեք սիմպո բառմեն, հնարավոր է իհարկե որ մի քանիսը վերադառնան երկրորդ կամ երրորդ անգամ ❤💔…
Էս ամենը հաճախորդների ինքնքբերաբար որոշումներ են, առանց հավատարմության։ Ռեստորանային բիզնեսում ամենակարևոր ցուցանիշներից մեկը հավատարմությունն է։ Հաճախորդը առաջին անգամ եկավ, փորձեց, հետո նորից վերադարձավ, խորհուրդ տվեց նաև իր ընկերներին ու էդպես շարունակ:
Ռեստորանի առաջին ամսվա աշխատանքը ապագա բիզնեսի արտացոլումն է ( իհարկե լինում են դեպքեր երբ առաջին ամիսը խաբուսիկ է լինում, բայց այդ պահը միանգամայն զգալի է )
Քո ռեստորանի համար կարևոր են բոլոր ֆակտորները՝ տարածքը, տեղանքը, ֆորմատը: Խոհանոցը պետք է գրեթե իդեալական լինի, սերվիսը՝ կոնցեպտին համապատասխան։ Եթե միայն մեկ ֆակտորը լավ լինի՝ այսինքն եթե խոհանոցը լավը լինի իսկ տեղանքը ոչ համապատասխան, կամ սերվիսը իդեալական լինի իսկ խոհանոցը ոչ այնքան, այդ մոդելը չի աշխատի։ Գործը կհաջողի այն դեպքում, երբ բոլոր ֆակտորները աշխատեն իրար հետ ու փողկապակցված։
Քո ֆակտորները
Product-Ավելի լավ է քիչ տեսականի ունեցիր, բայց ունեցիր թարմ ու որակով։
Place-Քո կոնցեպտը պետք է լինի ճիշտ տեղում ու այն մթերքին համապատասխան, որը դու վաճառում ես:
Price-Այն պետք է լինի ճիշտ, համապատասխան մթերքին ու տեղին ու կոնցեպտին:
People- Քո թիմը քեզ հետ միասին ստեղծում է պռոդուկտ, իսկ այդ պռոդուկտը ու ստեղծողները պիտի համապատասխաանեն մարդկանց որոնց համար դա ստեղծվում է։
Promotion-Եստեղ հազար բան կարող եմ գրել, բայց այս թեմային կանրադառնամ առանձին փոստով: Հավատացեք միայն սոց. ցանցերը մեզ բոլորիս բավական են…
Եթե ռեստորանի առաջին ամսվա աշխատանքից հետո դու հասկանում ես, որ ինչ որ բան այն չի, կամ քո հաստատությունը հյուրերին չի գրավում, ուրեմն պետք է անհապաղ անալիզ ու փոփոխություն անել հեռու չգնալով՝ առաջին անալիզը ու փոփոխությունը գտիր վերևում նշված 5 ֆակտորների մեջ, հավատա խնդիրը ուրիշ տեղ չի լինելու, հենց այս 5 ֆակտորներից մեկում է այն, ու սա ես չեմ հորինել, սա ամբողջ աշխարհում ընդունված կանոն է:
Չմոռանաս, կոնցեպտի ստեղծումից ու պլանավորումից հետո երկրորդը են ինչ պետք անես դա բիզնես-մոդել կազմելն է, դրանից է կախված քո հաստատության ապագան: Շատերը, այդ թվում նաև ես սկզբում ամեն ինչ անում են առանց բիզնես և ֆինանսական մոդելի: Այո, իհարկե պատահում է այնպես, որ նախագիծը առանց դրա հաջողում ու սիրվում է ոնց որ իմ դեպքում օրինակ❤️, բայց հավատա, ռեստորանային բիզնեսի պլանավորումը քեզ թույլ կտա ճիշտ ու առանց վարդագույն ակնոցների գնահատել քո բիզնեսի եկամտաբերությունը, տևողությունը ⚡️:
Մինչ ես ավելի մանրամասն հաջորդիվ փոստերում կանրադառնամ բիզնես մոդելին, մարդկային ռեսուրսների կառավարմանը, սանիտարահիգենիկ նորմերի պահպանմանը ու շատ հավես թեմաների որոնք պատրաստել եմ քո համար, կարճ՝ հիշիր այս թիփերը՝
Տարածքիդ վարձավճարը պետք է կազմի մինչև 10-12%-ը։
Մթերքներն ու խմիչքը՝ 35-40%
Կոմունալ ծախսերը՝ 3-5%
Աշխատավարձի ֆոնդը՝ 15 – 20%
Հարկայինը՝ 5-8%
Տնտեսական ու մանր-մունր հարցերը պետք է կազմեն 1,5 – 2%
Պռոմոն 1%
Մնացած ծախսերը, ջարդերը, պահումները – 1%
Այս մոդելից հետևություն անելով հասկանում ենք, որ շահութաբերությունը պետք է կազմի 20% ( հիմնական ինտերվալներն են, իհարկե չմոռանանք որ ցանկացած կոնցեպտ ինդիվիդուալ է ու կախված կոնցեպտից տոկոսային հարաբերակցությունը փոփոխական ):
Քեզ լավ օր, հուսով եմ թեման քեզ դուր եկավ:
Սա առաջինն էր, հաջորդները ավելի թույն են լինելու:
Image by: Unsplash | Louis Hansel